Արտաշատի քաղաքային մարզադաշտ
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Արտաշատ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1960 |
Բացված | 1960 |
Սեփականատեր | Արտաշատի քաղաքապետարան |
Տարողություն | 4500 |
Դաշտի չափսեր | 110 x 70 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Artashat City Stadium Վիքիպահեստում |
«Արտաշատի քաղաքային մարզադաշտ», բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատ քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը բացվել է 1960 թվականին։ Ունի 4500 նստատեղ։ 1982-1999 թվականներին հանդիսացել է Դվին Արտաշատ ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումների վայր, 2009 թվականից՝ «Կիլիկիա» թիմի Հայաստանի Գավաթի խաղարկության և Բարձրագույն խմբի առաջնության տնային հանդիպումների վայր[2]։
Մարզադաշտը ներկայումս օգտագործվում է Արարատի մարզի երիտասարդական ֆուտբոլի դպրոցների կողմից, այստեղ են կազմակերպվում Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի Հայաստանի ազգային ատլետիկայի առաջնության ամենամյա խաղերը[3]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 10-ին Արտաշատ քաղաքում անց է կացվել Ատլետիկայի համաշխարհային օրվան նվիրված մրցումները[4]։
2015 թվականի օգոստոսի 2-13-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի են ունեցել Համահայկական խաղերը[5]։
2016 թվականի հունիսի 4-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչությունը կազմակերպել և իրականացրել է Մալոյան եղբայրների անվան ատլետիկայի միջազգային առաջին հուշամրցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Athletics Championship of Armenia
- ↑ ««Կիլիկիան» հանդես կգա Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Armenian Federation of Athletics
- ↑ «Armenian Athletic Federation». www.armatletika.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Նորություններ - Արարատի մարզպետարան». ararat.mtad.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.